Անխել Դի Մարիայի ապագան դեռ որոշված չէ։
Կիսապաշտպանն այս ամառ կհեռանա ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։ Նա բանակցություններ էր վարում «Յուվենտուսի» հետ, բայց կողմերը համաձայնության չեն եկել։
Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ ուզում է 1 տարվա պայմանագիր կնքել։ Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին զանգել է արգենտինացուն, որ քննարկի համագործակցության պայմանները։
























































