«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ևս մեկ մրցաշրջան կմնա թիմում։
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ մադրիդյան ակումբն արդեն վաղը կհայտարարի 36-ամյա խորվաթ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Նշվում է, որ այդ առիթով «Սանտյագո Բեռնաբեուում» միջոցառում կկազմակերպվի, որին ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Նշվում է, որ կողմերը ՉԼ եզրափակչից հետո համաձայնեցրել են գործարքի ողջ մանրամասները, իսկ համաձայնության գալն առավելագույնս արագ է ստացվել։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։
























































