«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, իսպանացի Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է իր կարիերայում 14-րդ անգամ Ռոլան Գարոսի հաղթող ճանաչված Ռաֆայել Նադալի մասին հարցին։
«Նադալը բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզի՞կն է.․․ Անկասկած։
Անհատական սպորտը դժվար է համեմատել թիմային սպորտի հետ։ Իսպանիայում շատ լավ մարզիկներ կան, բայց ոչ ոք չի կարող կրկնել Ռաֆայի կայունությունն ու երկարակեցությունը։
Արդյո՞ք Նադալը «Ռեալի» նման հաղթողի գեն ունի: Չեմ կարող ասել. ես Նադալը չեմ, չեմ խաղացել Մադրիդում և երբեք չեմ աշխատի այդ ակումբում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































