Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել, որ իր թիմակից և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մրցաշրջանի ավարտին պետք է դառնա «Ոսկե գնդակի» մրցանակակիր։
Ավելի վաղ ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ Վինիսիուսը պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Ես շատ գոհ եմ Նեյմարի խոսքերից, որ ես պետք է ստանամ «Ոսկե գնդակը», բայց, իմ կարծիքով, Բենզեման ավելի արժանի է դրան», — մեջբերում է Վինիսուսին Goal-ը։
Վինիսիուսը պատասխանել է նաև Բենզեմայի՝ Բրազիլիայի հավաքականի մասին կատակին.
«Կարիմը կատակով ասում է ինձ, որ ցանկանում է հաղթել Բրազիլիային Աշխարհի առաջնության եզրափակիչում, բայց դա տեղի չի ունենա»,- ավելացրել է բրազիլացին։
























































