«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն ու երգչուհի Շակիրան, իրենց բաժանության լուրը պաշտոնապես հաստատելուց հետո, Չեխիայում են, որտեղ հետևել են իրենց որդու՝ Միլանի մասնակցությամբ բեյսբոլի մրցաշարին:

Ավելի վաղ Շակիրան հայտնել էր, որ 12 տարվա միությունից հետո ինքն ու Պիկեն բաժանվում են. «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք, որ հարգեք մեր անձնական տարածքը:
Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված էր երգչուհու գործակալության կարճ հայտարարության մեջ, որը համաձայնեցված է Պիկեի հետ։
Նրանց ավագ որդին՝ Միլանը, 8 տարեկան է և խաղում է բեյսբոլի կատալոնական թիմում, որի հետ 4-րդ տեղն է զբաղեցրել մինչև 10 տարեկանների Սուպեր Գավաթում:
























































