Մադրիդի «Ռեալի» բյուջեն ամառային տրանսֆերային պատուհանի համար կկազմի ավելի քան 400 միլիոն եվրո։
Բարձր վարձատրվող խաղացողների (Գարեթ Բեյլ, Իսկո և Մարսելոն) հեռանալուց հետո և Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո մադրիդյան ակումբը ամռանը կարող է ծախսել մոտ 350 միլիոն ֆունտ (գրեթե 408 միլիոն եվրո), հայտնում է Goal-ը:
Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալը» զգալիորեն բարձրացրել է աշխատավարձերի շեմը՝ 350 միլիոն եվրոյից մինչև 740 միլիոն։
Այս տարի Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»:
























































