«Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Թոմասը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, վերջինիս ծառայություններով հետաքրքրվախ է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքայինները ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։
«Էսպանյոլն» իր հերթին չի ցանկանում բաժանվել առանցքային ֆուտբոլիստից։ Դե Թոմասի հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում Ռաուլը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Այդպիսով 27-ամյա հարձակվողը Լա Լիգայի լավագույն ռմբարկուների մեջ կիսել է 2-4 տեղերը։
























































