«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։ Ինչպես հայտնում է AS-ը, խաղացողը կարող է վեց ամսով երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ։
Առաջիկա օրերին Ալվեսը հանդիպում կունենա գլխավոր մարզիչ Չավիի հետ։
39-ամյա ֆուտբոլիստն իսպանական թիմում հանդես է եկել նաև 2008-2016 թվականներին:
























































