Անտոնիո Ռյուդիգերը մեկնաբանել է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
«Շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նշելու նորամուտս»,- այս մասին գերմանացի պաշտպանը գրել է իր twitter-ի էջում։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերի և «Արքայական ակումբի» միջև կնքվել է չորս տարվա պայմանագիր։ 29-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 20-ին։
2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































