Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ից բացատրություն է պահանջել Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղի ընտության վերաբերյալ, որում մադրիդյան թիմը 1-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: Խաղից առաջ և խաղի ընթացքում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անկարգություններ են տեղի ունեցել.
«Հաշվի առնելով այն ցավալի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և դրան հարակից տարածքներում, «Ռեալ» ֆուտբոլային ակումբը կցանկանար որոշ բացատրություններ ստանալ՝ ի պաշտպանություն մեր երկրպագուների և միջադեպից տուժածների.
- Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչով էր պայմանավորված խաղի անցկացման վայրի ընտրությունը, և ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնվել վայրն ընտրելիս:
- Մենք նաև ցանկանում պատասխաններ և բացատրություն ստանալ, որպեսզի հասկանանք, թե ով է պատասխանատվություն կրելու երկրպագուներին խաղը դիտելու հնարավորությունից զրկելու և առանց պաշտպանության թողնելու համար: Առանց պաշտպանության մնացին այն երկրպագուները, որոնց պահվածքն ամբողջ խաղի ընթացքում շատ օրինակելի էր:
Մենք հասկանում ենք, որ այն իրադարձությունը, որը պետք է մեծագույն ֆուտբոլային տոն դառնար բոլոր երկրպագուների համար, ցավալի հետևանքներ ունեցավ, որոնք ամբողջ աշխարհում խորը հիասթափության պատճառ դարձան:
Դատելով ԶԼՄ-ների տարածած նյութերից և լուսանկարներից՝ շատ երկրպագուներ ենթարկվել են բռնության, հարձակման, բերման են ենթարկվել և կողոպտվել: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբն նրանք երթևեկել են ավտոմեքենաներով կամ ավտոբուսներով: Նրանցից շատերը ստիպված են եղել նաև գիշերը հիվանդանոցում անցկացնել՝ ստացած վնասվածքների պատճառով:
Մեր երկրպագուներն արժանի են, որ ստանան պատասխաններ և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի նման իրավիճակներն արմատախիլ արվեն ֆուտբոլից և սպորտից»,- ասվում է «Ռեալի» տարածած հաղորդագրության մեջ:
























































