«Չիկագո Ֆայրի» դարպասապահ Գաբրիել Սլոնինայի գործակալ Խամես Գարսիան հաստատել է, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իր 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
«Չիկագոն և MLS-ը պետք է պատիվ ունենան, որ «Ռեալը» ուշադրություն դարձրեց իրենց խաղացողներից մեկին:
Հուսով ենք, որ «Չիկագոն» կկարողանա բանակցել «Ռեալի» հետ, որպեսզի Գաբրիելը կարողանա իրականացնել այդ ակումբում խաղալու իր երազանքը։ Նա շատ քրտնաջան աշխատեց, նա անհավանական մարդ է։ Նա շատ խելացի է և համարձակ։
Մնացած ակումբների և մեր ստացած առաջարկների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ չի կարելի «Ռեալին» ոչ ասել»,- մեջբերում է գործակալին MLSsoccer-ը:
























































