Մադրիդի «Ռեալի» նոր տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է, հայտնում է Sport Bild-ը։
Ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել երիտասարդ խաղացողի հետ, ով ապագայում կարող է դառնալ թիմի առաջատարներից մեկը։
Առայժմ «մեղուները» չեն ծրագրում Բելինգհեմին բաց թողնել, բայց մեծ գումարի դիմաց նրանք կարող են վերանայել իրենց տեսակետը։
Նախորդ մրցաշրջանում գերմանական թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 44 հանդիպման, խփել է 6 գնդակ և կատարել 14 գոլային փոխանցում։
























































