Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն շուտով կդառնա իսպանական «Վալենսիայի» նոր գլխավոր մարզիչը։
Հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Սկիրայի խոսքով՝ 44-ամյա իտալացի մասնագետն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «չղջիկների» հետ։
Գատուզոն իսպանական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան երկուսուկես միլիոն եվրո աշխատավարձով։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի վերջում վալենսիական թիմը Իսպանիայի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը և չհայտնվեց եվրոպական մրցաշարերում:
Ջենարո Գատուզոն հասցրել է աշխատել «Նապոլիում», «Միլանում», «Պիզայում», «Պալերմոյում» և շվեյցարական «Սիոնում»։
























































