Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մասին։
«Սերխիոն բացառիկ ֆուտբոլիստ է։ Նրան երբեմն անհիմն են քննադատում։ Պատճառը շատ պարզ է․ Երբ քեզ բավականին հաճախ և երկար են տեսնում, սկսում ես մարդկանց հոգնեցնել։
Ես վանկանում եմ, որ Բուսկետսը շարունակի լինել թիմի առաջատարը։ Դա շատ կարևոր է։ Ես Բուսկետսին հանգստանալու հնարավորություն էի տվել, սակայն, հանուն հավաքականի այժմ նա պետք է գործի անցնի»,- մարզչի խոսքերն է մեջբերել Marca-ն։
























































