«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի շուրջ ծավալվող տրանսֆերային շշուկները չեն դադարում։
Ինչպես տեղեկացնում է NOS-ը, հոլանդացին ցանկանում է ելույթները շարունակել կատալոնացիների կազմում։
«Ավարտված մրցաշրջանն այնպես չդասավորվեց, ինչպես ես էի ցանկանում։ ԱՄենակարևոր պահին վնասվածք ստացա և տևական ժամանակ բաց թողեցի։
Բայց ես շարունակեցի աշխատել։ Լեզուս ատամներիս հետևում պահելով՝ ապացուցեցի, որ ես ավելի լավն եմ։ Ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»,- նշել է Մեմֆիսը
2021/22 մրցաշրջանում անցկացրած 38 խաղում Դեպայը դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































