«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչն ամռանը կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես արդեն հայտնի է, շուտով կարող է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել «Միլանը» և «Նապոլին» նախկինում գլխավորած Ջենարո Գատուզոն։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ Գատուզոն ցանկանում է իսպանական ակումբի ղեկը ստանձնելուն պես թիմ հրավիրել 22-ամյա Պուչին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կիսապաշտպանին հայտնել է, որ վերջինիս հետ հույսեր չի կապում և չի կարող բավարար խաղաժամանակ տրամադրել։
























































