Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է զանգահարել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիին, որպեսզի համոզի նրան տեղափոխվել իսպանական ակումբ:
Marca-ն հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կասկածներ է ունեցել՝ ինչ դեր նա կարող է ունենալ «Ռեալում»՝ Տոնի Կրոսի, Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդեի, Կազեմիրոյի և Էդուարդո Կամավինգայի ներկայության պայմաններում: Կառլոն Տչուամենիին պատմել է, որ նա կարող է մեծ ներդրում ունենալ «Ռեալի» հաջողություններում և նրան լավ ապագա է խոստացել, եթե վերջինս քրտնաջան աշխատի իր վրա:
22-ամյա Տչուամենին հանդիսանում է «Բորդոյի» սան: Նա 2020 թվականի հունվարին է դարձել «Մոնակոյի» ֆուտբոլիստ: