«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ այս ամառ կարող է հեռանալ ակումբից։
«Այլևս չեմ ուզում շշուկների մասին խոսել։ Ուզում եմ մնալ «Բարսելոնայում», ավելի վաղ արդեն խոսել եմ այդ մասին։
«Բարսելոնան» իմ երազանքների ակումբն է մանկությունիցս ի վեր»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով։
























































