«Բարսելոնան» մտադիր է թիմի հարձակվող Մարտին Բրայթվայթին վարձակալության հիմունքներով տրամադրել մեկ այլ ակումբի: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված են «Վալենսիան», «Սելթան» և անգլիական «Բրայթոնը», բայց նրանք կարող են խնդիր ունենալ աշխատավարձերի հետ: Անձամբ Բրայթվայթը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:
Բրայթվայթը 2020 թվականի փետրվարին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Այդ ժամանակից ի վեր նա բոլոր մրցաշարերում 57 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև համաձայնագիրն ավարտվում է 2024 թվականին: