Մադրիդի «Ռեալը» շուտով կհայտարարի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը մի քանի շաբաթ առաջ լոնդոնյան մադրիդյան ակումբի համար բուժզննում է անցել։
Նշվում է նաև, որ կողմերի միջև պայմանագիրն արդեն կնքված է։ Տրանսֆերի մասին հայտարարությունը պետք է տեղի ունենա մոտակա օրերին։
Ռուդիգերի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։
























































