Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկար ժամանակ թիմում պահել վինգեր Վինիսիուս Ժունիորին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մադրիդի թիմը շուտով բրազիլացուն պայմանագիրը երկարաձգելու պաշտոնական առաջարկ կանի: Ապագա պայմանագրի ժամկետը մինչեւ 2028 թվականի ամառ է։
21-ամյա կիսապաշտպանը միակ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» հետ խաղում (1-0):
























































