«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հերթական անգամ անդրադարձել է Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տրանսֆերը ձևակերպելուն։
«Լևանդովսկին մեր ակումբի համար լավ տարբերակ է, սակայն նա գործող պայմանագիր ունի «Բավարիայի» հետ, և մեզ համար դժվար կլինի այդ գործարքն իրականացնել»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա Լևանդովսկին ավարտված մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 50 գոլի հեղինակ և կատարելով 7 գոլային փոխանցում։