«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ասել է, որ լավ աշխատանք է կատարել կատալոնական ակումբում։
«Միշտ դժվար է, երբ ավարտին չես հասցնում սկսածդ։ Մարդիկ, որոնք հասկանում են ֆուտբոլից, գիտեն, որ ես լավ աշխատանք եմ կատարել։ Չեմ ասում, թե ամեն ինչ գերազանց եմ արել, բայց, վստահաբար, վատ չեմ աշխատել։ Կարծում եմ՝ դա լավ աշխատանք էր՝ շատ դժվար իրավիճակում։ Հուսով եմ՝ «Բարսելոնան» կկարողանա վերադառնալ բարձունքին ու կդառնա այնպիսին, ինչպիսին նախկինում էր։ Ես ամեն ինչ հանուն ակումբի եմ արել»,-Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
59-ամյա Կումանն իսպանական ակումբը գլխավորել է 2020-ի օգոստոսից մինչև 2021-ի հոկտեմբեր։