«Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները հետաքրքիր ցուցանիշ են գրանցել։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի մասնակցությամբ 15 հանդիպումներ տեղ են գտել Լա Լիգայի՝ ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ դիտում ապահոված 20 խաղերի շարքում։
Հետաքրքիր հաջորդ իրողությունը կայանում է նրանում, որ այդ խաղերից հինգը մրցաշրջանի ամենադիտված հինգ հանդիպումներն են։ Այդ խաղերում «կապտանռնագույնները» երկուական անգամ մրցել են Մադրիդի «Ռեալի» և «Սևիլիայի» հետ, ևս մեկ անգամ՝ «Վալենսիայի» հետ։