«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամփոփել է թիմի անցկացրած մրցաշրջանը:
«Ես ավարտում եմ մրցաշրջանը զայրացած և հիասթափված: Ես հիասթափված եմ, քանի որ չնայած գիտեմ, որ մենք վնասվածքներ ենք ստացել, բայց չենք կարող տանը պարտվել «Կադիսին», «Ռայոյին» և «Վիլյառեալին»:
Հիասթափված եմ թիմի վերաբերմունքից գործին։ Ես տուժեցի նույնքան կամ ավելի ավելի շատ, որքան Չավին` բնավորության այս բացակայության պատճառով: Ես դա չեմ հասկանում, և դա մեծ հիասթափություն է:
Այս թիմը երբեք չի գլխավորել աղյուսակը, և ես զայրացած եմ: Չի կարելի թույլ տալ, որ «Բարսայի» հիմնական թիմը սեփական հարկի տակ պարտվի «Կադիսին», «Ռայոյին» և «Վիլյառեալին»: Սա մեծ հիասթափություն է ինձ համար որպես նախագահ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում L’Esportiu-ն։