Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ՉԼ եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ պատմել է իր վիճակի մասին։
«Գլուխս ու կոճս կարգին են։ Եզրափակչին պիտի լավ տրամադրությամբ մոտենամ, որ լիովին ներդնեմ ուժերս։ Բանն այն է, որ մենք թիմ ենք ու բոլորս ենք կարևոր, ոչ թե միայն 11 ֆուտբոլիստ։
«Լիվերպուլը» լավ թիմ է։ Մեր նպատակը հաղթելն է։ Պիտի միասին լինենք, որ եզրափակչում հաջողության հասնենք»,- Ազարի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև ՉԼ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 28-ին Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։