«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն Լա Լիգայի մրցաշրջանի ավարտին ստացել է Զամորայի անվան մրցանակը։
Մրցանակը տրվում է միջինը մեկ խաղում ամենաքիչ գոլեր բաց թողած դարպասապահին։
31-ամյա մարոկկացին 31 խաղում բաց է թողել 24 գնդակ, ինչը միջինը կազմում է 0,77 մեկ խաղում։ Նաև առաջնությունում Բունու 13 չոր հանդիպումներ ոնի իր հաշվին։
Սևիլիայի ներկայացուցիչը պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Զամորայի անվան մրցանակը։
























































