«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 38-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (0:2) ամփոփել է մրցաշրջանը։
«Առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի. մեր երկու սխալները մեզ կործանեցին։ Սխալները պետք է հասցվեին նվազագույնի։ Չհաջողվեց արժանապատվորեն ավարտել մրցաշրջանը։
Բայց մենք կատարեցինք առաջադրանքը՝ գրավեցինք 2-րդ տեղը։ Հիմա ֆուտբոլն ավարտվում է, իսկ աշխատանքը սկսվում է գրասենյակում։ Մենք պետք է շատ բան փոխենք, որպեսզի փորձենք ավելի մրցունակ լինել և պայքարել տիտղոսների համար։ Մենք չենք կարող ևս մեկ տարի մնալ առանց գավաթների:
Մենք ավելացրել ենք, բայց ոչ բավարար։ Մենք փայլուն խաղեր ունեցանք, բայց պետք է ավելի վստահ լինենք։ Պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին, դրական տրամադրվենք։ Մենք փրկեցինք մի մրցաշրջան, որը կարող էր աղետալի լինել: Անձամբ ես երջանիկ եմ։ Մենք դուրս եկանք ակումբի պատմության վատագույն պահերից մեկից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։