Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի վերջում դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ ամենամոտ հետապնդողից 13 միավորի տարբերությամբ։
Եզրափակիչ տուրում սերուցքայինները ոչ-ոքի խաղացին «Ռեալ Բետիսի» հետ (0:0), իսկ «Բարսելոնան» պարտվեց «Վիլյառեալին» (0:2):
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը արծաթե մեդալակիր դարձած կատալոնացիներից առաջ անցավ 13 միավորով (86 և 73 միավոր)։
Երբեք Մադրիդի «Ռեալը» չէր հաղթել Լա Լիգան նման առավելությամբ։ 2-րդ տեղից առավելագույն տարբերությունը 12 միավոր է եղել. դա տեղի է ունեցել 1961, 1963 և 1975 թվականներին։
























































