«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի մի քանի ֆուտբոլիստից։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, կատալոնական ակումբից կհեռանան Ռիկի Պուչը, Օսկար Մինգեսան, Մարտին Բրեյթվեյթը և Սամուել Ումտիտին։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին հույսեր չի կապում վերոնշյալ ֆուտբոլիստների հետ։
«Ցավում եմ մի քանի խաղացողների համար, բայց ես ստիպված եմ որոշում կայացնել։ Նրանք քիչ խաղաժամանակ կստանան, և ես չեմ ցանկանում, որպեսզի այդ խաղացողները իրենց վատ զգան։ Այդ խաղացողներն այլ ակումբներում ավելի երջանիկ կլինեն»,- նշել է 42-ամյա մասնագետը։