«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար։
«Լևանդովսկի՞… Նա տարբերակներից մեկն է։ Բանակցություններն ընթանում են, նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Հեշտ չի լինի։
Ֆինանսական գործո՞նը․․․ Ակումբի նախագահն ինձ ասաց, որ մենք կարող ենք ուժեղացնել թիմը, այդ հարցում վստահություն կա»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ հարձակվողը համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները։