Մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսը կսահմանի աշխարհի ռեկորդ։
Երկու օրվա ընթացքում իսպանացին կաշխատի երկու գավաթի եզրափակիչում արտասահմանյան երկրներում՝ Սաուդյան Արաբիայում և Հունաստանում:
Հինգշաբթի երեկոյան 45-ամյա Մատեու Լաոսը սպասարկել է Արքայական գավաթի խաղարկության «Ալ-Հիլալ»-«Ալ-Ֆեյհա» հանդիպումը (1:1, 11-մ՝ 1:3): Իսկ հետո նա մեկնել է Աթենք, որտեղ կսպասարկի Հունաստանի գավաթի որոշիչ խաղը՝ «Պանատինաիկոս»-ՊԱՕԿ: Նշենք, որ մայիսի 15-ին նա աշխատել է Իսպանիայի առաջնության «Կադիս» — «Ռեալ» (1:1) հանդիպմանը։
Լաոսի մրցավարական թիմում են նաև մրցավարի օգնականներ Պաու Սեբրիան Դևիսը և Ռոբերտո Դիաս Պերես դել Պալոմարը։