Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամռանը կհեռանա թիմից։ Մադրիդցիների գլխավոր մարզիչը Լա լիգայի 38-րդ տուրում «Բետիսի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) հաստատել է այս լուրը։
«Այսօր ավարտում է Իսկոյի կարիերան «Ռեալում»։ Եվ դա հիանալի կարիերա էր: Նա կարևոր էր և ցույց տվեց իր խաղամակարդակը։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։
Իսկոն իր նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալում»՝ գոլ խփելով «Ռեալ Բետիսին», իսկ ես՝ որպես մարզիչ: Իսկ հիմա Իսկոն հրաժեշտ է տալիս թե՛ ինձ, թե՛ «Ռեալին», — ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կտեղափոխվի «Բետիս», իսկ կողմերը, իբր, արդեն պայմանավորվել են տեղափոխության շուրջ։ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։