Ժոզե Մոուրինյուն կիսվել է իր հիշողություններով, թե ինչպես է հնարավորություն ունեցել գլխավորելու «Բարսելոնան»։
2008 թվականին պորտուգալացի մասնագետը գրեթե պայմանագիր էր կնքել կատալոնական թիմի հետ։
«Ինձ խնդրեցին վերլուծել թիմում տիրող իրավիճակը բարդ անցումային պահին։ Նա, ով ինձ խնդրեց դա անել, ակումբում կարևոր մարդ էր: Ես դա արեցի, բայց վերջ: Այնուհետև, ի ուրախություն ինձ, այլ պատմություն եղավ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Vamos-ը։
Նշենք, որ հաջորդ շաբաթ «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզիչը կարող է դառնալ առաջին մարզիչը, ով կհաղթի Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան և Կոնֆերենցիների լիգան։