«Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը որոշել է ավարտել ելույթները Գաբոնի հավաքականում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Նա ազգային թիմում հանդես էր գալիս 2009 թվականից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 72 խաղի, խփել 30 գոլ։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
Օբամեյանգի հետ Գաբոնի հավաքականը 4 անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթին։ Լավագույն արդյունքը 1/4 եզրափակչին մասնակցելն է, որին հասել էին 2012-ին։
Օբամեյանգը «Բարսելոնայում» է 2022 թվականից։