«Վալենսիան» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Ֆուտբոլիստը պատրաստ է այս ամառ հեռանալ կատալոնական ակումբից, գրում է El Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին խաղացողին չի տեսնում իր թիմի մեկնարկային կազմում։ Դանիացու պայմանագիրը Բարսայի հետ ավարտվում է 2024 թվականին։
Այս մրցաշրջանում Բրեյթվեյթը Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 7,5 միլիոն եվրո։
























































