Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը «Կադիսի» հետ Լա լիգայի 37-րդ տուրի խաղում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կարլոս Ակապոյի նկատմամբ։ Բելգիացու խախտման արդյունքում պաշտպանի մոտ ախտորոշվել է երկու ոսկորի կոտրվածք։ Ազարը միայն դեղին քարտ ստացավ իր խախտման համար։ Կառլոս Ակապոն իր սոցցանցում հրապարակել է վնասվածքի լուսանկարը։
«Մի քանի նախանձախնդիր մարդկանց շնորհիվ իմ ոսկորները կոտրվել են։ Հիմա ժամանակն է առողջանալու և ամեն ինչ տալու հաջորդ հանգստյան օրերին»,- գրել է Ակապոն իր սոցիալական ցանցում։