Մադրիդի «Ռեալը» մոտ է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ մադրիդյան ակումբը հարձակվողի հետ պայմանագիր կկնքի այս ամառ։
Մադրիդի «Ռեալն» արդեն բանավոր համաձայնության է եկել Մբապեի հետ 5 տարվա պայմանագրի շուրջ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 25 մլն եվրո՝ հարկերից հետո (50 մլն եվրո՝ հարկերից առաջ): Պայմանագիրը նախատեսում է նաև ստորագրման բոնուս՝ 100 միլիոն եվրոյի չափով։
Այսպիսով, Մբապեն կդառնա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Այժմ «Ռեալում» ամենաշատը վաստակում է Էդեն Ազարը՝ 14,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։