Իսպանիայի Սուպերգավաթի համար կպայքարեն չորս թիմեր։ Դրանք են «Ռեալը» (Իսպանիայի չեմպիոն), «Ռեալ Բետիսը» (Իսպանիայի գավաթակիր), «Վալենսիան» (Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից) և «Բարսելոնան» (Լա Լիգայում երկրորդ տեղ):
Մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Ռեալ Բետիս» — «Բարսելոնա»
«Ռեալ Մադրիդ» — «Վալենսիա»
Իսպանիայի Սուպերգավաթի խաղը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի հունվարին՝ Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարն անցկացվում է նոր համակարգով արդեն չորրորդ տարին։ Իսպանիայի Սուպերգավաթի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։
Մրցաշարում ամենաշատ հաղթանակներն ունեն կատալոնացիները՝ 13. Մադրիդի «Ռեալը»՝ 12։ «Վալենսիան» միայն մեկ անգամ է հաղթել Իսպանիայի սուպերգավաթը (1999 թ.), իսկ «Բետիսի» համար այդ հաղթանակը կարող է լինել առաջինը։