«Բարսելոնան» հետաքրքրված է հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել իսպանացու տրանսֆերը, եթե չկարողանա իրականացնել Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը «Բարսելոնա»։
Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Ալվարոն թուրինցիների կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































