Լա Լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» 0-6 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո «Լևանտեն» կորցրեց իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում մնալու հնարավորությունը։
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լևանտեն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը։
«Լևանտեն» իր պատմության մեջ 5-րդ անգամ դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից․ վերջին անգամ դա տեղի է ունեցել 2015/16 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ «Լևանտեի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Սևիկյանը։
























































