«Լևանտեի» ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկից առաջ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների համար չեմպիոնական միջանցք են կազմել։
Հանդիպումն ավարտվել է 6։0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»։
Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ դարձավ չեմպիոն՝ ապրիլի 30-ին «Էսպանյոլին» (4:0) հաղթելուց հետո։
Սա մադրիդցիների երկրորդ խաղն էր Լա լիգայի հաղթողի կարգավիճակում։ «Ռեալը» չեմպիոնությունից հետո առաջին հանդիպումն անցկացրեց «Ատլետիկոյի» հետ (0:1), որը հրաժարվեց միջանցք կազմել՝ դա անվանելով ծաղրանք։