Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է իր ապագա ծրագրերի մասին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բրազիլացին ցանկանում է կարիերան շարունակել «Արքայական ակումբում»։ Պաշտպանի պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է ընթացիք ամռանը։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես է վարվելու՝ կապված Մարսելոյի հետագայի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։