«Բարսելոնայի» 39-ամյա պաշտպան Դանի Ալվեշը հրավիրվել է Բրազիլիայի հավաքականբ՝ հունիսին անցկացնելիք ընկերական խաղերին նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Ալվեշը 3-րդ անգամ է հրավեր ստացել հավաքականից՝ «Բարսելոնա» վերադառնալուց հետո:
Բրազիլիան Ասիայում մրցաշարի կմասնակցի, որի ընթացքում ընկերական խաղ կանցկացնի Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ (հունիսի 2) և Ճապոնիայի հետ (հունիսի 6):