Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի՝ ՉԼ դուրս գալը։ Մասնագետի գլխավորությամբ «Ատլետիկոն» միշտ դուրս է եկել ՉԼ։
«Հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ խոսեցի Էնրիկե Սերեսոյի ու Միգել Խիլեմի հետ, ու նրանք ասացին, որ ակումբի կայունության համար առաջիկա 4-5 մրցաշրջանում ՉԼ դուրս գալը կարևոր է։ Հիմա մենք այնտեղ ենք արդեն տասներորդ անգամ»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Էլչեին» (2:0):
Այս հաղթանակը «Ատլետիկոյին» երաշխավորեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր։