Մադրիդի «Ատլետիկոն» «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին:
Հատկանշական է, որ մադրիդցիները Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ բոլոր 10 մրցաշրջաններում դուրս են եկել ակումբային ամենահեղինակավոր մրցաշար:
Մայիսի 11-ին Էլչեում կայացել է Պրիմերայի 36-րդ տուրի խաղը, որում համանուն թիմն ընդունել է «Ատլետիկոյին» և 0-2 հաշվով պարտություն է կրել: 36 տուրից հետո «Ատլետիկիոն» Պրիմերայի մրցաշարայն աղյուսակի 3-րդ հորիզոնականն են զբաղեցնում՝ վաստակելով 67 միավոր: «Էլչեն» 39 միավորով 14-րդ տեղում է:
«Ատլետիկոն» 3 անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (1974, 2014, 2016), բայց ոչ մի անգամ չի կարողացել տիտղոս նվաճել: