Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Էլչեին» (2:0):
Տանտերերի դարպասը մեկական գոլ խփեցին Մաթեուս Կունյան և Ռոդրիգո Դե Պաուլը։
Մադրիդի «Ատլետիկոն» 36 խաղում վաստակեց 67 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ 66 միավորով 4-րդը «Սևիլյան» է, որն այսօր ոչ-ոքի՝ 0-0 ավարտեց հանդիպումը «Մալյորկայի» հետ։ «Էլչեն» 39 միավորով 14-րդ տեղում է։
Այս հաղթանակը «Ատլետիկոյին» երաշխավորեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մադրիդյան ակումբը 10-րդ անգամ անընդմեջ կխաղա եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։ Գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբում անցկացրած իր բոլոր մրցաշրջաններում «Ատլետիկոյին» դուրս է բերել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: