Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության մասին.
«Մրցաշրջանի եզրափակչից հետո ժամանակ կլինի խոսել այդ մասին: Այս պահին մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մրցաշրջանը լավ ավարտենք:
Ես հասկանում եմ, որ դուք բավարար թեմաներ չունեք, բայց տրանսֆերային շուկայի և ապագայի մասին խոսելը կարծում եմ՝ ճիշտ չէ: Չեմ ցանկանում խոսել որև այլ բանի մասին, բացի «Լևանտեի» խաղից, որին, բարեբախտաբար, վերադարձել են Տիբո Կուրտուան, Վինիսիուս Ժունիորը, Կարիմ Բենզեման: Պետք է պատրաստվենք խաղին: Հիմա ժամանակը չէ խոսելու ենթադրյալ նորեկների մասին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
























































