Լա Լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթեց «Սելտային»։
Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը։ Վիգոն ներկայացնող ակումբի միակ գոլը խփեց Յագո Ասպասը։
«Բարսելոնան» վաստակեց 72 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Սելտան» 43 միավորով 11-րդ տեղում է։
























































