Լա Լիգայի 36-րդ տուրում «Բետիսը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Անդալուսական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Վիլյան Ժոզեն, Սերխիո Կանալեսը և Բորխա Իգլեսիասը։ «Բետիսը» վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Վալենսիան» 44 միավորով 10-րդ տեղում է։